ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայֆիլմ նոն ստոպ. վերծանվել և թվայնացվել են հայկական ֆիլմերի ստեղծագործությունները

Հայֆիլմ նոն ստոպ. վերծանվել և թվայնացվել են հայկական ֆիլմերի ստեղծագործությունները
25.12.2014 | 11:06

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը վերծանել և թվայնացրել է հայկական ֆիլմերի համար գրված ստեղծագործությունների նոտաները՝ սկիզբ դնելով Հայֆիլմ նոն ստոպ նախագծին։ Ստեղծագործությունները, որոնք մոռացության մատնվելու վտանգի առջև էին, կշարունակեն կատարվել և հաճույք պատճառել մեր երաժշտասեր հանդիսատեսին։

Հայֆիլմ նոն ստոպ համերգները տեղի կունենան դեկտեմբերի 27-ին և 28-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Համերգների ընթացքում ընդհանուր առմամբ կներկայացվի 17 հայկական ֆիլմի երաժշտություն։ Կհնչեն «Կտոր մը երկինք» (Տիգրան Մանսուրյան), «Տղամարդիկ» (Ռոբերտ Ամիրխանյան), «Հարսնացուն հյուսիսից» (Առնո Բաբաջանյան), «Ճերմակ անուրջներ» (Տիգրան Մանսուրյան), «Պեպո» (Արամ Խաչատրյան), «Քաոս» (Էդվարդ Միրզոյան) և այլ ֆիլմերի մեղեդիները։ Նվագախմբին իրենց կենդանի կատարումներով կմիանան սիրված երգիչ-երգչուհիներ՝ Անդրե, Արամո, Մհեր, Լեյլա Սարիբեկյան և այլն։

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ